Սոցհարցումների համաձայն՝ արևմտյան երկրներում ընտրողների 45%-ը դժգոհ է, թե ինչպես է գործում ժողովրդավարությունը: Ամենաբարձր դժգոհության մակարդակը գրանցվել է Ֆրանսիայում (60%), որին հաջորդում են Նիդեռլանդները (37%), Լեհաստանը (31%) և Շվեդիան (15%)։               
 

Բելգիան ֆուտբոլի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Բելգիան ֆուտբոլի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
15.07.2018 | 17:45

Ռուսաստանում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր դարձավ Բելգիայի հավաքականը: Շաբաթ երեկոյան Սանկտ Պետերբուրգում երրորդ տեղի համար խաղում Բելգիայի ընտրանին 2:0 հաշվով առավելության հասավ Անգլիայի թիմի նկատմամբ: Գոլերի հեղինակներ դարձան Թոմաս Մենյեն՝ 4-րդ րոպեին, և Էդեն Ազարը՝ 82-րդ րոպեին:

Աշխարհի 21-րդ առաջնությունում Բելգիայի հավաքականը տարավ 6 հաղթանակ, երկուսը՝ Անգլիայի թիմի նկատմամբ, հաղթեց Բրազիլիային, Պանամային, Թունիսին և Ճապոնիային, պարտվեց միայն մեկ խաղում՝ կիսաեզրափակիչում՝ Ֆրանսիային, խփեց 16 գնդակ, սեփական դարպասն ընդունեց 6-ը: Սա մինչ օրս Բելգիայի գրանցած ֆուտբոլային ամենամեծ հաջողությունն է:

Դիտվել է՝ 1626

Մեկնաբանություններ